ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կործանում ֆանտաստիկ խոստումների ֆոնին

Կործանում ֆանտաստիկ խոստումների ֆոնին
14.08.2023 | 20:48

Նոր քաղաքապետի թափուր աթոռին տիրանալու անհաշտ պայքարի հևքով է շնչում Երևանը:

Ի՜նչ խոստումներ, ի՜նչ ֆանտաստիկ ծրագրեր:

Մինչդեռ հենց իրենց կողքին եղածը կործանվում է: Աղմկահարույց սակուրաները երևանյան ծարավից կուչ են եկել դարձել, կեղտակուր ցախավելներ, ամբողջ քաղաքը խշշում է աշնան շնչով: Ահա մի դրվագ Մաշտոցի պողոտայից`

Պապակ ծառերը արդեն համարյա տերևազուրկ են:

Խոր տերևաթափ է:

Կենտրոնն ամբողջությամբ չորացել է: Վաղուց ո՛չ մի ծառ, ո՛չ մի թուփ չի ջրվել:

Հե՜յ , տեսնու՞մ եք ինչ է կատարվում, բարձր աթոռի հավակնորդներ:

Տասնմայակներով անապատային Երևանում նախանձելի միկրոկլիմա են ստեղծել ձեր հայրերը, պապերը, հիմա եկել, կործանում եք այն:

Ծառերը ջրել է պետք, լսու՞մ եք, ձեր ամպագաորգոռ խոստումները ձեր գլուխն ուտեն...

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2494

Մեկնաբանություններ